«Լիվերպուլի» կոլումբացի եզրային հարձակվող Լուիս Դիասը կրկին դարձել է «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախը։ Այս մասին հայտնում է լրագրող Փայփ Սիերան։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները կարծես, ձախողվել են Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի համար բանակցություններում և այժմ պատրաստ են առաջարկ անել Դիասի համար:
Նշվում է, որ կոլումբացու գինը 75 միլիոն եվրո է, սակայն «Բարսելոնան» կարող է փոխհատուցման չափը նվազեցնել մինչև 60 միլիոն՝ գործարքի մեջ ներառելով որոշ խաղացողների։
Լուիս Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ «Կարմիրների» կազմում անցկացրած 98 խաղում ֆուտբոլիստը խփել է 24 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։