«Չելսին» ցանկանում է տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ վաճառել թիմի մի շարք խաղացողների, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիներն ակնկալում են 200 միլիոն ֆունտ ստերլինգ վաստակել՝ 11 խաղացողի վաճառքից։
Հաղորդվում է, որ ակումբը կարող են լքել Ռոմելու Լուկակուն, Տրևո Չալոբան, Արմանդո Բրոյան, Կոնոր Գալահերը, Կարնի Չուկվուեմեկան, Բեն Չիլվելը, Ռահիմ Ստերլինգը (եթե Ժոաո Ֆելիքսի պայմանագիրը ստորագրվի), Նոնի Մադուեկեն, Դևիդ Ֆոֆանան, Բաշիր Համֆրիսը և Չեզարե Կասադեյը։ Նշենք, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քոնոր Գալագերը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն:
Առաջիկա կիրակի՝ օգոստոսի 18-ին, «Չելսին» կանցկացնի իր առաջին հանդիպումը Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Նրա մրցակիցը կլինի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։
























































