«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է մերսիսայդյան ակումբի երկրպագուների մասին:
«Միայն լավ բաներ կարող եմ ասել: Մարդիկ երգում են քո անունը, նրանք իսկապես լավ են ինձ հետ: Բայց դա հիմնականում այն է, ինչ տեղի է ունենում, երբ դառնում ես գլխավոր մարզիչ:
Մարդիկ միշտ բարի են քո հանդեպ, հատկապես, եթե դու դեռ չես պարտվել: Չնայած մենք պարտվեցինք «Պրեստոնին»։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մարդիկ բարյացակամ են եղել իմ հանդեպ և ջերմ ընդունելություն են ցուցաբերել»,- Սլոթի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
























































