«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ իր վրիպման մասին (1:1,7:6)։
«Գվարդիոլան ինձ ասաց, որ հաջորդ անգամ 11 մետրանոց չեմ իրացնի»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Սիլվան չկարողացավ իրացնել «Քաղաքայինների» առաջին 11 մետրանոցը, նրանից հետո «Սիթիի» խաղացողներից ոչ ոք չվրիպեց նշանակետից։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սիլվան «Սիթիի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































