Լոնդոնի «Արսենալը» Emirates Cup ընկերական մրցաշարի խաղում հաղթել է ֆրանսիական «Լիոնին»:
Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ Միկել Արտետայի թիմի։ Գոլերի հեղինակ դարձան երկու կենտրոնական պաշտպանները՝ Ուիլյամ Սալիբան և Գաբրիելը:
Հաջորդ խաղում «Արսենալն» օգոստոսի 17-ին Պրեմիեր լիգայի առաջին տուրի շրջանակում կհանդիպի «Վուլվերհեմփթոնի» հետ, «Լիոնը» օգոստոսի 18-ին Լիգա 1-ի առաջին տուրում կհանդիպի «Ռենի» հետ։
«Լիվերպուլն» այսօր «Սևիլիային» 4-1 հաշվով հաղթելուց հետո, հիմնականում երկրորդ կազմի ֆուտբոլիտներով համալրված թիմով՝ ևս մեկ հանդիպում անցկացրեց։ Արնե Սլոտի թիմը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց իսպանական «Լաս Պալմասի» հետ։
























































