«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պեդրոu Նետուն պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա պորտուգալացու հետ պայմանագիրը նախատեսված է 7 տարով։
Նետուն «Վուլվսի» կազմում հանդես է եկել 2019 թվականից։ Այս ընթացքում նա հիմնական թիմի կազմում անցկացրել է 135 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
























































