Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի Սուպերգավաթի խաղում կրած պարտության մասին.
«Մանչեսթեր Յունայթեդը» 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (1:1, 11-մետրանոց հարվածաշարում՝ 6:7):
— Դժվա՞ր է հաշտվել այս արդյունքի հետ։
-Այո, միանշանակ։ Երբ թիմը լավ խաղ է ցուցադրում, առջևում է լինում հիմնական ժամանակում և 11 մետրանոցներում, բայց ի վերջո պարտվում է, դա տհաճ է բոլորի համար: Ցավալի է, բայց մենք պետք է ընդունենք դա:
Երբեմն մեզ պետք է ցավ զգալ, քանի որ դա մեզ առաջ կմղի և ավելի լավ աշխատելու մոտիվացիա կտա: Այս խաղից կարող ենք եզրակացնել, որ մենք կարող ենք հավասար պայմաններում խաղալ «Սիթիի» հետ, և մենք պետք է դա տեղափոխենք առաջնություն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։
























































