«Բորնմութի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն գրեթե ավարտել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Տոտենհեմ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացին բուժզննում է անցել «Խթանների» ճամբարում։
Նշվում է, որ «Տոտենհեմը» նախկինում «Բորնմութի» հետ համաձայնության էր եկել Սոլանկեի տեղափոխության համար 75 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման շուրջ՝ ներառյալ բոնուսները։ Անգլիացին շուտով կդառնա «Բորնմութի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը։
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Բորնմութի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































