«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է հարձակվող Խուլիան Ալվարեսի տեղափոխությունը Մադրիդի «Ատլետիկո»։
«Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ալվարեսին, նա հսկայական ներդրում ունեցավ այն ամենում, ինչ մենք հաղթեցինք:
Նրան շատ են սիրում թիմակիցները, բայց եթե նա ցանկանում է հեռանալ, նրան նոր մարտահրավեր է սպասում։
«Ատլետիկոն» թոփ ակումբ է։ Ամեն ինչ լավ է։ Մաղթում ենք նրան ամենայն բարիք։ Ես շատ բան սովորեցի նրանից, հուսով եմ, որ նա կգտնի այն, ինչ փնտրում էր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Սեմ Լին:
























































