Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին։ Թիմերը գնացին ընդմիջման՝ լուսատախտակին 0-0 հաշվով։
Երևանյան թիմը հանդիպումը սկսել էր հետևյալ մեկնարկային կազմով․
Կուչեր, Գրիգորյան, Բուենո, Տերա, Նոնդի, Կեյրուշ, Հովհաննիսյան, Հարությունյան, Սերոբյան, Օկանսի, Յեննե
Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» երկու հանդիպումներում հաղթել էր Մոլդովան ներկայացնող «Զիմբրուին»։