Լոնդոնի «Չելսին» պայմանագիր է կնքել արգենտինացի պաշտպան Աարոն Անսելմինոյի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա ֆուտբոլիստը յոթ տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նշվում է, որ 2024/2025 մրցաշրջանը պաշտպանը վարձավճարով կանցկացնի «Բոկա Խունիորսում»։
«Աարոնը որոշ ժամանակ անցկացրել է «Յուվենտուդ Յունիդայի» և «Սպորտիվո Ռալիկոյի» երիտասարդական թիմերում՝ նախքան «Բոկա» տեղափոխվելը 12 տարեկանում: Նա ակումբի հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը 2023 թվականի հունիսի 10-ին և առաջին թիմի կազմում իր նորամուտը նշեց նույն օրը «Լանուսի» դեմ խաղում։
Բարի գալուստ «Չելսի», և հաջողություն քո վարձակալության հարցում, Աարոն»,- գրված է անգլիական ակումբի հայտարարության մեջ:
























































