Պաշտպան Կիրան Տրիպերը կարող է «Վեսթ Հեմ» տեղափոխվել «Նյուքասլից»։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել 33-ամյա պաշտպանի հետ, եթե նա հասանելի լինի:
«Վեսթ Հեմը» ցանկանում էր ձեռք բերել նաև պաշտպան Վան-Բիսակային («Մանչեսթեր Յունայթեդ») և Կայլ Ուոքեր-Պիթերսին «Սաութհեմփթոնից», սակայն չկարողացավ պայմանավորվել նրանց տրանսֆերի շուրջ, թեև երկու խաղացողներն էլ դեռ բարձր գնահատականներ ունեն։
























































