ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքի «Bank of America» մարզադաշտում Մադրիդի «Ռեալը» այսօր՝ օգոստոսի 7-ին ընկերական խաղում պարտության է մատնել Լոնդոնի «Չելսիին»։
«Արքայական» ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Լուկաս Վասկեսն ու Բրահիմ Դիասը, իսկ «Ազնվականների» միակ գոլը հեղինակել է Նոնի Մադուեկեն։
Նշենք, որ մադրիդյան ակումբը ամերիկյան շրջագայության ընթացքում անցկացրեց երրորդ հանդիպումը։ Կարլո Անչելոտիի սաները նախորդ երկու խաղերում զիջել էին «Միլանին» (0:1) և «Բարսելոնային» (1:2):
























































