Լոնդոնի «Տոտենհեմը» անհավանական գումար է պահանջել Մադրիդի «Ռեալից» թիմի արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոյի համար, հայտնում է լրագրող Փոլ Օքիֆին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը տրանսֆերային հարցում է ուղարկել «Տոտենհեմին» Ռոմերոյի համար, որին ի պատասխան «Խթանների» նախագահ Դանիել Լևինը պահանջել է 175 միլիոն եվրո խաղացողի համար։
Նշենք, որ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում 26-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայում լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։