«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին կարող է դառնալ «Լիվերպուլի» խաղացող, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները դարպասապահի համար 30 միլիոն եվրոյի առաջարկ են պատրաստում իսպանական ակումբին։ ԵՎՐՈ-2024-ում 23-ամյա դարպասապահը հիանալի խաղ ցուցադրեց կատարելով 30 սեյվ։
Մամարդաշվիլին «Չղջիկներին» է միացել Թբիլիսիի «Դինամոյից»: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։