Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից, որը ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը կիսապաշտպանի ծառայություններն արդեն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Մանկունյացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նախկինում Ֆրենկիի հետ աշխատել է Ամստերդամի «Այաքսում»:
Նշվում է, որ «Բարսելոնան» դե Յոնգի համար ցանկանում է ստանալ 40-ից 45 միլիոն եվրո, սակայն խնդիրը ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է։ Ֆրենկին «Կապտանռնագույնների» հետ գործող պայմանագրի համաձայն շաբաթական ստանում է մոտ 700 հազար եվրո։