«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն մինչմրցաշրջանային շրջագայության ժամանակ ԱՄՆ-ում ասել է, որ ուրախ է թիմ վերադառնալու համար՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտը լուծելուց հետո, ինչպես նաև գնահատել է մինչմրցաշրջանային նախապատրաստությունը։
«Միանշանակ 100 տոկոսով։ Հաճելի էր եղանակը վայելելը, տղաների հետ վերադառնալը, հիանալի էր»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
























































