Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Լոս Բլանկոսի» խաղացողներ Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը կկարողանան մասնակցել «Ատալանտայի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին, որը կկայանա օգոստոսի 14-ին։
«Ակնհայտ է, որ Մբապեն կարող է մեկնարկել։ Ջուդ Բելինգհեմը նույնպես։ Նրանք պատրաստ են»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Realmadrid Confidencial-ը։
Ֆրանսիացի հարձակվողը քթի կոտրվածք էր ստացել Եվրոպայի 2024 թվականի վերջին առաջնության խմբային փուլի 1-ին տուրի՝ Ավստրիայի հետ խաղում (0:1): Տեղեկություն կար նաև, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Եվրո-2024-ն անցկացրել է ուսի ցավով։