«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը։
«Ես «Մանչեսթեր Սիթիի» մարզիչն եմ, ես այստեղ եմ: Ես իսկապես ուրախ եմ և ավելին ոչինչ ասել չեմ կարող:
Ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկությունը, բայց ես իրականում ուրախ եմ այստեղ լինելու համար: Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Հիմա ես սպասում եմ, որ ֆուտբոլիստները պատրաստ լինեն վերադառնալուն, և մենք բոլորս միասին մարզվենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Ավելի վաղ The Independent-ը հայտնել էր, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատրաստ է սպասել Գվարդիոլայի որոշմանը, ով, ըստ որոշ լրատվամիջոցների, մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» 2024/2025 մրցաշրջանի ավարտին։
























































