«Ֆիորենտինան» լրջորեն մտածում է «Չելսիի» 29-ամյա դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը կարծում է, որ «Չելսին» կարող է բաց թողնել իսպանացի դարպասապահին 5 միլիոն եվրոյի դիմաց, քանի որ նրա պայմանագրի ավարտին մեկ տարուց էլ քիչ է մնացել։ Այնուամենայնիվ, «Ֆիորենտինայի» համար խնդիրը կարող է լինել Արիսաբալագայի բարձր աշխատավարձը, որը ներկայումս մեկ մրցաշրջանում ստանում է մոտ 9 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանը դարպասապահը վարձավճարով անցկացրել է Մադրիդի «Ռեալում»։
























































