«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ հասկանում է արգենտինացի ֆուտբոլիստի դժգոհությունը՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։
Նա նաև նշել է, որ թիմը «ունի 18 կամ 19 ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում են խաղալ կարևոր հանդիպումներում»։
«Ես լսել եմ, թե ինչ է ասել Պեպը։ Ոչ մի վատ կամ արտասովոր բան չեմ ասել։ Ես միշտ ասում եմ, որ ինձ լավ եմ զգում «Մանչեսթեր Սիթիում», բայց մրցաշրջանից հետո արդյունքներն ամփոփելը տրամաբանական է։
Երբ Օլիմպիական Խաղերն ավարտվեն, ես հանգիստ կվերլուծեմ, թե ինչ եմ ուզում ինձ համար ապագայում։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































