«Մարսելի» հարձակվող Իսմայիլա Սարը տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Սենեգալցին պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ մինչև 2029 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ այս գործարքի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո:
Սարը «Մարսելում» հանդես էր գալիս 2023 թվականի ամառվանից։ Նա ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նա ԱՊԼ-ում հանդես գալու փորձ արդեն ունի՝ երբ հանդես էր գալիս «Ուոթֆորդի» կազմում։
























































