ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում գտնվող «Սնափդրագոն» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլառատ խաղում հաղթեց «Բետիսին» (3:2):
«Կարմիր սատանաներից» աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը, Ամադ Դիալոն և Կառլոս Կազեմիրոն։ Անդալուզյան ակումբից խփած գոլերով պատասխանեցին Իկեր Լոսադան և Դիեգո Լյորենտեն։
Նշենք, որ մանկունյացիները իրենց հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն երեք օրից՝ օգոստոսի 4-ին «Լիվերպուլի» հետ։