Պեպ Գվարդիոլան խոսել է Էդերսոնի ապագայի մասին։
«Կցանկանայի, որ Էդերսոնը որքան հնարավոր է շուտ որոշում կայացներ իր ապագայի մասին։ Ես միայն հուսով եմ, որ նա կմնա մեզ հետ:
Նա խաղացող է, որին ես սիրում եմ և վստահում եմ: Նա դարպասապահ է (Պեպը օգտագործել է իսպանական porterazo տերմինը, որը արտասովոր մակարդակի անհավանական դարպասապահի անունն է՝ ArmSport):
Եթե նա որոշի հեռանալ… Չնայած իմ սրտում եղած ողջ ցավին, ես կհասկանամ»,-«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։