Յուլիան Ալվարեսն արձագանքել է Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթիում» իր ապագայի մասին խոսքերին։
«Ես լսել եմ, թե ինչ է ասել Գվարդիոլան. Այս մասին շատ բան չունեմ ասելու։
Ես երբեք վատ բան չեմ ասել։ Ես պարզապես ասել եմ, որ կմտածեմ այդ մասին, ինչպես անում եմ ամեն մրցաշրջանի, որպեսզի վերլուծեմ, թե ինչ է տեղի ունեցել նախորդ մրցաշրջանում և ինչ կարող է լինել։
Ես միշտ ասում եմ, որ ինձ հարմար է, ես երջանիկ եմ «Սիթիում», սա հիանալի ակումբ է, ուստի ես վատ բան չեմ ասել»,- ասել է ֆուտբոլիստը TyC Sports-ին տված հարցազրույցում։