«Մանչեսթեր Սիթին» այս օրերին շրջագայում է ԱՄՆ-ում՝ պատրաստվելով գալիք մրցաշրջանին։
«Բարսելոնայի» հետ ընկարական խաղից առաջ (2:2, 1-4 ) երկրպագուներից մեկը պաստառ էր պատրաստել որի վրա գրված էր. «Պեպ խնդրում եմ ստորագրիր ոտքիս վրա ես ցանկանում եմ այն դաջել»։
Տեսնելով պաստառը Գվարդիոլան մոտեցել է երկրպագուին և ասել. «Քո կինը սրա համար ինձ կսպանի»։
ինչին ի պատասխան երկրպագուն նշել է. «Նա գիտի, որ ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան իրեն»։
Հիշեցնենք, որ «Սիթին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 1։4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։