«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մակթոմինեյը կարող է հեռանալ Պրեմիեր լիգայից և կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Շոտլանդացի կիսապաշտպանը բանակցություններ է վարել Ստամբուլի «Գալաթասարայի» հետ և պայմանավորվել պայմանագրի շուրջ։ Թուրքական գրանդը պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան վճարել 5,5 միլիոն եվրո։ Այժմ ակումբները պետք է համաձայնության գան տրանսֆերային գումարի փոխհատուցման հարցում։
27-ամյա ֆուտբոլիստը «Կարմիր սատանաների» գույները պաշտպանում է 2017 թվականի ամառվանից։ Սքոթի և մանկունյանցիների միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։
























































