Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն կարող է հեռանալ գերմանական ակումբից և կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հայտնում են Sky Sports Germany-ին։
Աղբյուրի համաձայն՝ «Զինագործները» հետաքրքրված է եզրային հարձակվողի ծառայություններով: Լոնդոնցիները նախատեսում են ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտոնական առաջարկ կատարել խաղացողի ձեռքբերման համար։ Միաժամանակ ինքը՝ Լերոյը, մտադիր չէ հեռանալ «Բավարիայից»։ Նշվում է, որ Ֆուտբոլիստն իր ապագան կապում է միայն «Բավարիայի» հետ։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Զանեն մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
























































