«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հնարավոր հեռանալու մասին։
«Ես տեղեկություն տեսա, որ Ալվարեսը մտածում է իր ապագայի մասին։ Լավ է թող մտածի, հետո նա մեզ կասի իր որոշման մասին։ Անցած մրցաշրջանում Խուլիանը շատ խաղաց։ Արդյո՞ք նա ավելին է ուզում: Սա ֆուտբոլիստի նորմալ ցանկությունն է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 24-ամյա խաղացողը դժգոհել էր, որ կարևոր խաղերին հիմնականում չի լինում «Քաղաքայինների» մեկնարկային կազմում։
























































