Հուլիսի 30-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում կընդունի «Ստրուգային»։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է հյուսիսմակեդոնական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Պատասխան հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանը։
«Վակուլենկոյի բացակայությունը կազդի, քանի որ նա թիմի ավագն է։ Հուսով եմ՝ կլրացնենք նրա բացը»։
Հարցին՝ որքանով է դժվար հոգեբանորեն խաղը սկսել պարտվողի դերում, Ոսկանյանը պատասխանել է․
«Մենք փորձառու թիմ ենք, այսպիսի իրավիճակներում հայտնվել ենք։ Կփորձենք համախմբվենք տղաներով։ Հոգեբանորեն պատրաստ ենք հանդիպմանը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ոսկանյանը։
«Փյունիկ»-«Ստրուգա» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, ու մուտքն անվճար կլինի երկրպագուների համար: