«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանի մասին։
«Անցած մրցաշրջանում ավելի շատ վատ հանդիպումներ են եղել, քան լավ, ուստի ամբողջ ուշադրությունը կենտրոնացվել է մեր անհաջողությունների վրա:
Անգլիայի գավաթում մեր հաղթանակը ցույց տվեց, որ մենք դեռ մոտ ենք «Մանչեսթեր Սիթիին»: Մեզ միայն կայունություն է պետք»,- Քրիստիանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նախորդ մրցաշրջանում ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 8-րդ տեղը: