«Աստոն Վիլան» ընկերական խաղում պարտվել է «Կոլամբուսին» 1-4 հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում:
Անգլիական թիմի միակ գոլը 44-րդ րոպեին խփեց հարձակվող Քեմերոն Արչերը։
MLS ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Չուչոն (14-րդ, 39-րդ և 45-րդ րոպեներին), ևս մեկ գոլ խփել է կիսապաշտպան Դիլան Շամբոստը (52-րդ):
Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանն այս խաղում դարձել է գոլային փախանցման հեղինակ։