«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, իսկ ինքը՝ խաղացողը, մեքենայի մեջ չի եղել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ Ռեշֆորդի մեքենային հարվածել է Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը խմած է եղել։ Հաղորդվում է, որ խաղացողի մեքենայում եղել են վարորդը և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Թայրել Մալասիան։ Ինքը՝ Ռեշֆորդը, մեկ այլ մեքենայով ընթանալիս է եղել նրանց հետևից։
Բախումից հետո տուժածներին խորհուրդ է տրվել դիմել հիվանդանոց։