Նիդեռլանդացի վինգեր Դոնյել Մալենը, ով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Այս մասին հայտնում են Caught Offside-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են Լոնդոնի «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Այս երկու տարբերակներից Դոնիելը նախընտրում է տեղափոխվել «Արսենալ»:
Մալենի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո, նրա պայմանագիրը նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար։
























































