«Լիվերպուլն» ընկերական խաղում հաղթել է իսպանական «Բետիսին»․ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։
Մերսիսայդցիներն առաջին հանդիպումն անցկացրին Յուրգեն Կլոպի՝ թիմից հեռանալուց հետո։ Միակ գոլը խփեց «կարմիրների» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային։
Այս հանդիպումն առաջինն էր Արնե Սլոտի համար «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Հոլանդացի մասնագետն այս ամառ է «Ֆեյենորդից» տեղափոխվել անգլիական ակումբ։