«Տոտենհեմը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էբերեչի Էզեի և «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պեդրո Նետուի ծառայություններով: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Սակայն, ինչպես շեշտում է TEAMtalk-ը, լոնդոնյան ակումբը պետք է ծախսի 128 միլիոն ֆունտ (151,7 միլիոն եվրո) այս ֆուտբոլիստներին գնելու համար։ «Տոտենհեմը» կարող է մրցակցել այլ ակումբների հետ: Օրինակ՝ Էզեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։
Նախորդ մրցաշրջանում Էզեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Նախորդ մրցաշրջանում Նետուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: