«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին։
«Կմնա՞մ «Մանչեսթեր Յունայթեդում»․․․ Եթե ակումբն ինձ չասի, որ վաճառում են իմ տրանսֆերը կամ այլևս այնտեղ պետք չեմ:
Այն ամենը, ինչ ես լսել եմ, և այն, ինչ ինձ ասել են ակումբում, ասում է, որ ես թիմի ապագայի մի մասն եմ, և ժամանակն է այս ակումբը նորից հաջողակ դարձնել և պայքարել մեծ տիտղոսների համար», — Մագուայրի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նախորդ մրցաշրջանում Մագուայրը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։