«Նապոլիի» կիսապաշտպան Յեսպեր Լինդտրյոմը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի անգլիական «Էվերտոնում»։
Լիվերպուլյան ակումբը վարձակալել է դանիացի ֆուտբոլիստին՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 մլն եվրո։
Յեսպերը Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ։