Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան և Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած Ֆաբիան Ռուիսին։
Այս մասին հայտնել է լրագրող Դունկան Քասլը: Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն առարկություն չունի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու հետ կապված։
Անցած մրցաշրջանում Ռուիսն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Իսպանիայի հավաքականը 2024 թվականին չորրորդ անգամ նվաճեց ԵԱ-ի չեմպիոնի տիտղոսը։ Սա մրցաշարի ռեկորդն է։