Հարավկորեական «Գանգվոնի» վինգեր Յան Մին-Հյուկը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 18-ամյա կորեացու տրանսֆերին հավակնում է «Տոտենհեմը»։
Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի երկու մրցաշրջանի համար, իսկ թիմին կմիանա 2025 թվականի հունվարին։
2024 թվականի մրցաշրջանում Մին-Հյուկը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։