«Ռեալ Սոսյեդադի» նախագահ Ժոկին Ապերիբայը պատասխանել է բասկյան թիմի ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոյի «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Խնդիր չկա։ Ներկայումս Կուբոյի շուրջ բանակցություններ չկան ոչ մի ակումբի հետ։ Ամեն ինչ կարող է պատահել, և անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք շուկա մտնել, բայց նա շատ ուրախ է այստեղ և մտադիր է մնալ։ Մենք նրան շատ ենք գնահատում»,- Ապերրիբայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» պատրաստ է ակտիվացնել «Ռեալ Սոսյեդադի» հետ ճապոնացու պայմանագրի գնման տարբերակը, որը կազմում է 60 միլիոն եվրո։