«Չելսին» կարող է ակումբի իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագային փոխանակել Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կեպան ցանկանում է մնալ «Արքայական» ակումբում՝ նույնիսկ լինելով երկրորդ համարը Տիբո Կուրտուայից հետո։ Լունինը իր հերթին ցանկանում է հեռանալ թիմից, քանի որ նախատեսում է մշտական խաղային պրակտիկա ստանալ։ Հաղորդվում է, որ «Ռեալը» համաձայն է փոխանակմանը, սակայն որոշակի հավելավճարով, որի չափը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Կեպան անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց մադրիդյան թիմի կազմում՝ 20 խաղում իսպանացին բաց թողեց 18 գոլ և 8 անգամ կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։