«Այաքսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով:
Ինչպես հայտնում է United Stand-ը, «Այաքսը» ծրագրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել Էրիկսենին։
«Յունայթեդը» կգերադասի կա՛մ վաճառել 32-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, կա՛մ վարձավճարով ուղարկել նրան այլ ակումբ՝ ամբողջական տրանսֆերը հետագայում գնելու տարբերակով:
Նշվում է, որ հոլանդական ակումբը կկարողանա իրեն թույլ տալ գործարքը միայն այն դեպքում, եթե այս ամառ վաճառի իր ֆուտբոլիստներից ինչ-որ մեկին։ Քրիստիան Էրիկսենը «Այաքսում» հանդես է եկել 2009-ից 2013 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Տոտենհեմ»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։