«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ուատարու Էնդոն արձագանքել է Կուբոյի նկատմամբ՝ մերսիսայդյան ակումբի հետաքրքրության մասին լուրերին։
«Ակումբն արդեն Սալահին փոխարինող է փնտրում, ուստի այս տրանսֆերը «Լիվերպուլի» համար դառնում է իրական՝ կազմն ուժեղանալու համար»,- մեջբերում է Էնդոյին This is Anfield-ը։
«Կարծում եմ, որ այն ֆուտբոլիստը, ով կարող է փոխարինել նրան թիմում, կարող է լինել Կուբոն»,- հավելել է Կուբոյի թիմակիցը Ճապոնիայի հավաքականում:
Ըստ ճապոնական լրատվամիջոցների, որոնք հղում են անում անգլիական աղբյուրներին, «Լիվերպուլը» պատրաստվում է առաջարկել 65 միլիոն եվրո (54,8 միլիոն ֆունտ ստերլինգ) Կուբոյի համար, ինչը իրականում 5 միլիոն եվրոյով ավելի է, քան «Ռեալ Սոսյեդադի» հետ պայմանագրում առկա փոխհատուցման կետը (60 մլն եվրո): Դա ոչ միայն Կուբոյին կդարձնի բոլոր ժամանակների ամենաթանկարժեք, այլև նա կարող է դառնալ բոլոր ժամանակների ամենաբարձր վարձատրվող ճապոնացի ֆուտբոլիստը: Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է Կուբոյին տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել: «Լիվերպուլի» միակ ֆուտբոլիստը, որն այժմ ավելին է ստանում, Սալահն է: Կուբոն կարող է դառնալ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։