Լոնդոնի «Չելսին» ԱՄՆ հավաքի շրջանակում այսօր ընկերական խաղ է անցկացրել Ուելսը ներկայացնող «Ռեքսեմի» հետ. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Չելսիի» համար այս հանդիպումն առաջինն էր նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի գլխավորությամբ։ 35-րդ րոպեին «Չելսիի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն բացել է խաղի հաշիվը։ 58-րդ րոպեին «Ռեքսեմի» պաշտպան Լյուկ Բոլթոնը խփել է պատասխան գնդակը։ 13 րոպե անց հարձակվող Ջեք Մարիոթն առաջ է մղել «Ռեքսեմին։ «Չելսին» 82-րդ րոպեին կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը:
Առաջին հանդիպումն անցկացրել է նաև Լոնդոնի «Արսենալը»։
«Բորնմութի» հետ խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «զինագործները»՝ 5:4: