Ուելսյը ներկայացնող «Ռեքսեմի» համասեփականատեր, հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսը ակումբ է հրավիրել անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահին։
«Մո, քեզ ջերմորեն կդիմավորեն «Ռեյսկորս Գրաունդում»: Մտածիր այդ մասին»,- ասել է Ռեյնոլդսն Անգլիայի Պրեմիեր լիգայի սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանում 32-ամյա Մոհամեդ Սալահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 9 խաղի է մասնակցել Եվրոպա լիգայում, որոնցում դարձել է հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: Սալահը երկու հանդիպում է անցկացրել Անգլիայի լիգայի գավաթում, մեկ հանդիպում՝ Անգլիայի գավաթում՝ դառնալով երկու գոլի հեղինակ այս մրցաշարերում։
«Ռեքսեմը» գալիք մրցաշրջանը կսկսի Անգլիայի ֆուտբոլային երրորդ դիվիզիոնում՝ Լիգա 1-ում։