Լոնդոնի «Արսենալը» իր հայացքն ուղղել է «Ռեալ Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոյի ուղղությամբ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Զինագործները» ցանկանում են պայմանագիր առաջարկել Միկել Մերինոյին, որը մեծ վստահություն է վայելում թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ։ Սպասվում է, որ «Արսենալը» շուտով առաջարկ կանի «Ռեալ Սոսյեդադին» Մերինոյի տրանսֆերի համար:
Transfermarkt-ը 28-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում 50 միլիոն եվրո։ Հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, «Ռեալ Սոսյեդադը» կարող է իսպանացուն բաց թողնել ավելի ցածր գնով։ Մերինոն այս ամռանը ԵՎՐՈ-2024-ում «Ֆուրիա Ռոխայի» կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։
























































