«Աստոն Վիլան» հայտարարել է «Էվերտոնի» և Բելգիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ամադու Օնանայի տրանսֆերի մասին։
Օնանան լիվերպուլյան ակումբում հանդես է եկել 2022 թվականից։ Անցած մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ:
Ըստ Transfermarkt -ի՝ կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 60 միլիոն եվրո: Սա անգլիական ակումբի՝ «Աստոն Վիլայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է։
Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Օնանան մասնակցել է չորս հանդիպման։