«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյի հնարավոր հեռանալու լուրերի մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ֆուլհեմը» և «Տոտենհեմը»։
«Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, ուստի այլ ակումբների կողմից միշտ հետաքրքրություն կլինի: Երբ մրցաշրջանում 10 գոլ խփես և լավ հանդես գաս Շոտլանդիայի կազմում, հետաքրքրություն կառաջանա:
Բայց մենք ցանկանում ենք նրան պահել թիմում, քանի որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը։