Էրիկ տեն Հագը կարծում է, որ Անտոնին հեռանկարներ ունի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Բրազիլացի վինգերն անգլիական ակումբ է տեղափոխվել 2022 թվականին «Այաքսից» 95+5 միլիոն եվրոյի դիմաց։
«Ես բյուջեի շրջանակից դուրս չեմ գալիս: Ես երբեք նույնիսկ բյուջե չեմ ունեցել: «Յունայթեդում» սեփականատերերն ու ղեկավարությունն են վերահսկում բյուջեն:
Անտոնին, անշուշտ, ցուցադրել է իր ներուժը առաջին ամսում՝ երեք գոլ խփելով իր առաջին երեք խաղերում: Դրանից հետո ավելի բարդացավ, նախորդ մրցաշրջանը վատն էր։
Բայց ես դեռ համոզված եմ, որ նա այս ակումբում խաղալու ներուժ ունի»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագը: